Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացին ընկել է 6 մ փոսը

281
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 01:00
Քաղաքացին ընկել է 6 մ փոսը

Ապրիլի 16-ին, ժամը 21:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Գ.-ին (1971 թ.) դուրս են բերել մոտ 6 մ փոսից: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

ԱԻՆ