«Ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք». Աննա Գրիգորյան
![]() Բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՔԿ նախագահին՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց. «Քաղաքացի Ա.Մ-ն Ֆեյսբուքում գրել է. «Նիկո՛լ, քեզ ու ուսապարկերիդ կզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ»: Ինքը հետո մեկնաբանել է, որ, քանի որ Փաշինյանը նման հայտարարություններ է հնչեցրել և ասվել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվելու, որովհետև հանցակազմ չկա, մտածել է՝ դե ես էլ գրեմ... բայց իր բախտը չի բերել. ՔԿ-ն էս դեպքում հանցակազմ գտել է: Ինչպե՞ս է ստացվում, որ երբ քաղաքացի Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ քաղաքացի Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք»: Արթուր Պողոսյանն արձագանքեց. «Մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը և նաև դրանից բխող արձագանքները ու ըստ այդմ գնահատում ենք՝ այդ արտահայտությունը այդ իրավիճակում այդ պայմաններում պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքով ենթադրյալ արարքի կատարման որևէ հատկանիշ, թե՞ ոչ»: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
