Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում շուրջ 5 հազար մարդ է ձերբակալվել
![]() Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը BFM-TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ից երկրում սկսված անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 4914 մարդ։ Նախարարը նշել է, որ ձերբակալվածների 30 տոկոսն են անչափահասներ։ Նրա կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ բողոքի ակցիաներն ու անկարգություններն իրականում կապ չունեն սովորող երիտասարդության բողոքի ցույցերի հետ, որոնք սկսվել էին սեպտեմբերի վերջին։ Նշենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցի աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, և բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։ Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցն էր: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
