Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել

109
Այսօր, 10:20
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել

Բելգորոդի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը։

«Բելգորոդը երեկ գիշեր ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման. մեկ քաղաքացիական անձ զոհվել է, տասնչորսը՝ վիրավորվել», - գրել է Շուվաևը Max հարթակի ալիքում: