Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` ուսանողական վիզաների մասին

71
Այսօր, 00:36
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` ուսանողական վիզաների մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն է հրապարակել ուսանողական վիզաների վերաբերյալ։

«Եթե կիսատ եք թողնում ուսումը, բացակայում եք դասերից կամ դուրս եք գալիս ձեր ուսումնական ծրագրից՝ առանց ձեր ուսումնական հաստատությանը տեղեկացնելու, ձեր ուսանողական վիզան կարող է չեղարկվել, և դուք կարող եք զրկվել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։ Միշտ հետևե՛ք ձեր վիզայի պայմաններին ու պահպանե՛ք ուսանողի կարգավիճակը՝ խնդիրներից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։