«Ինձ համար պրոբլեմ է, երբ որևէ մեկը կարող է ասել, որ ՀՀ-ում վախի մթնոլորտ է»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երեկ կատարած իր գրառմանը՝ ասում է, որ այսօր այդ առնչությամբ 3 նամակ է ստացել։ «Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նման իրավիճակներում հայտնվել են, ես այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու քաղաքական հանձնառություն ունեմ, բայց եթե ես չգիտեմ այդ փաստի մասին, կամ քաղաքացիներն իրենք այդ փաստի վերաբերյալ խոսելու հրավերին չեն արձագանքում, ո՞րը պետք է լինի մեր գործողությունը։ Ես և մենք հանձնառու ենք երկրում ժողովրդավարությունը խորացնելու ուղղությամբ։ Մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք թույլ չտալ, որպեսզի ժողովրդավարությունն օգտագործելով, Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն։ Ինձ համար պրոբլեմ է, երբ որ որևէ մեկը կարող է ասել, որ ՀՀ-ում վախի մթնոլորտ է հաստատված»,- նշում է վարչապետը: Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ կոչ անելով ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին և ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, էլփոստով դիմեն իրեն։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
