ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թեպետ առաջին օրվանից ամեն ինչ փորձում է անել՝ Շաքիի ամոթալի միջադեպի թեման հանրային քննարկումների օրակարգից հանելու համար, և դրա համար էլ խորհրդարանական ծեծկռտուք սարքեցին, էլ զանազան այլ թեմաներ օրակարգ բերեցին՝ անկլավ-էքսկլավների, նոր սահմանադրության և այլն, սակայն Սամվել Կարապետյանի թիմը համառորեն առաջ է տանում այդ հարցը և փորձում է սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ ստանալ կատարվածի վերաբերյալ։ Այսօր էլ խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ է նշանակված, և ընդդիմությունը պահանջում է, որ այդ նիստին ներկա գտնվեն ՆԳ և պաշտպանության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և բացատրություն տան, թե որտեղ են թերացել, որ ադրբեջանցին կարողացել է սահմանը հատել ու անարգել հասնել Շաքիի բնակավայր, և միայն հրաշքով է, որ այս միջադեպը ողբերգական՝ մահվան ելք չունեցավ։ Անցած շաբաթ ևս «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հիշյալ հանձնաժողովի արտահերթ նիստ էին հրավիրել, որին, սակայն, միայն խորհրդարանականներ էին մասնակցում: Փոխարենը ՔՊ-ում զբաղված են Ալիևի տնային աշխատանքը կատարելով, նախօրեին իշխող կուսակցության վարչությունն արտահերթ նիստ է հրավիրել, և նորից քննարկել են նոր սահմանադրության դրույթները։ Մտադիր են արագացված ռեժիմում քնարկումն ավարտել, նոր սահմանադրության հայեցակարգը հրապարակել մինչեւ տարեվերջ, որպեսզի հաջորդ տարվա սկզբին արդեն հանրաքվե անցկացնեն: Թե ինչպես են դա իրականացնելու, երբ ԱԺ-ում դրա համար անհրաժեշտ ձայներ չունեն, դեռ փակագծեր չեն բացում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
