Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ.

«ՌԴ առաջարկը մերժելուց հետո՝ մինչև նոյեմբերի 9-ը, Փաշինյանը բոլոր որոշումները կայացրել է միայնակ»․ Էդգար Ղազարյան

79
Այսօր, 19:12
«ՌԴ առաջարկը մերժելուց հետո՝ մինչև նոյեմբերի 9-ը, Փաշինյանը բոլոր որոշումները կայացրել է միայնակ»․ Էդգար Ղազարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆեյսուքյան էջում գրել է․ «2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, որը մերժվել է վերջինիս կողմից։ Այդ ժամանակ Շուշին դեռ հայկական էր, ադրբեջանցիներն ունեին ոչ մեծ առաջխաղացում։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմի ժամանակ հրավիրվել է Անվտանգության խորհրդի վերջին նիստը, որից հետո մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ։
հ.Գ. Վեց տարի առաջ այս օրերին հարյուրավոր մարդիկ էին զոհվում։ Իրենց թվում էր, որ զոհվում են հայրենիքը պաշտպանելու համար։ Նրանք չգիտեին, որ հայրենիքն ու պետությունը դավաճանված են»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան