«Որտեղի՞ց այդքան «հեղափոխական» միգրանտ․ վիզա ստանալու դժվար ճանապարհը ՀՀ քաղաքացիների համա՞ր է»․ Կարեն Հեքիմյան
![]() Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիա, Գերմանիա կամ Շենգեն գոտու պետություններ մի քանի օրով այցելելու համար ՀՀ քաղաքացուն պարտավորեցնում են անթիվ փաստաթղթեր ներկայացնել: Եվրոպական դեսպանությունները պահանջում և ստանում են նույնիսկ անձնական տվյալների պաշտպանության ներքո գտնվող փաստաթղթեր: Ընդ որում, փաստաթղթերի առկայությունը դեռ չի նշանակում դրանց անարգել հանձնումը դեսպանություն: ՀՀ քաղաքացիներին դեսպանությունները չեն ընդունում: Փոխարենը ՀՀ քաղաքացին պետք է դիմի մի շարք միջնորդ կազմակերպություններին, հերթագրվի և փաստաթղթերը հանձնի այդ միջնորդներին: Յուրաքանչյուր միջնորդի «ծառայությունը» վճարովի է: Այնուամենայնիվ, անթիվ փաստաթղթերը, դրանց գաղտնազերծումն ու երրորդ անձանց փոխանցումը, գնված ավիատոմսերը, միջնորդներին տրված հսկայական վճարները դեռ չեն երաշխավորում մի քանի օրվա այցելություն Ֆրանսիա կամ Գերմանիա: Շատ հաճախ դեսպանությունները մերժում են վիզայի տրամադրումը: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
