Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Բաքուն հայ գերիների թեման շահարկում է ընդդեմ ՀՀ-ի»․ Տիգրան Աբրահամյան

219
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ., 17:48
«Բաքուն հայ գերիների թեման շահարկում է ընդդեմ ՀՀ-ի»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավապաշտպանների, տարբեր զեկույցների հիմնավորմամբ ու գնահատականներով՝ Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում:
Վերջերս դրա մասին առավել մանրամասն ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն էր խոսում:
Այս մարդկանց շուտափույթ հայրենադարձության խնդիրը կարևոր է ոչ միայն գործի՝ լիարժեք ապօրինի բնույթ կրելու, այլ նաև նրանց կյանքի ու առողջության համար մշտական սպառնալիքի առկայության պատճառով:
ՀՀ գործող ռեժիմի՝ թեման օրակարգային չդարձնելու պայմաններում ոչ միայն այս մարդկանց իրավունքներն են ամբողջությամբ խախտվում, այլև պաշտոնական Բաքուն թեման, ըստ նպատակահարմարության, շահարկում է, այդ թվում՝ ընդդեմ ՀՀ-ի»: