«Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Վերջապես ժամանակ գտա դիտելու Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչիի՝ 2 մասից բաղկացած մոտ 3-ժամանոց ծավալուն հարցազրույցն իրանցի վավերագրող Ջավադ Մոգուիին։ Ականատեսի և մասնակցի չափազանց հետաքրիր վկայություն է 40-օրյա պատերազմի սկիզբն, ընթացքը և հետագա բանակցությունների բազմաթիվ մանրամասներ հասկանալու համար։ Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները։ Հենց հոգևոր առաջնոորդի կողմից հաստատված հատուկ՝ 110 կոդով նախանշված է եղել նաև նրա սպանվելու դեպքում պետական մարմինների ինքնուրույն գործողությունների ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը հոգևոր առաջնորդի կեցավայրին հասցված հարվածից հետո շինության ավերակներից դուրս գալով և սովորական մեքենայով հասնելով նախարարության շենք, սկզբնապես առանց պետական ու ռազմական այլ մարմինների հետ կապի առկայության, սկսել է զանգել Պարսից ծոցի արաբական երկրների իր գործընկերներին և զգուշացնել, որ եթե հարվածները հասցվել են նրանց երկրների տարածքի ԱՄՆ-ի ռազմակայաններից, ապա դրանք իրանական պատասխան հարվածների թիրախ են դառնալու, քանի որ հարվածները նախօրոք ծրագրված են եղել։ Շատերն են խոսում իրանական ԶՈւ-երի տարբեր ստորաբաժանումների ինքնավար, այսպես կոչված, «մոզաիկական կառավարման» մասին, մինչդեռ պետական համակարգը ևս գործել է հենց նույն սկզբունքով՝ նախապես մշակած լինելով հնարավոր սցենարները և դրանց արձագանքները»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
