Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին խուսափել ինքնասպանությունից
![]() Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյոնգը կոչ է արել քաղաքացիներին չհանձնվել դժվարին ժամանակներում և դիմել հոգեբանական օգնության ճգնաժամային իրավիճակներում: Նա իր հայտարարությունը հրապարակել է X սոցիալական մեդիա հարթակում: Պետության ղեկավարը դիմել է քաղաքացիներին ինքնասպանությունների նոր տվյալների հրապարակման ֆոնին. «Մենք պետք է ապրենք: Դուք պետք է շարունակեք ապրել՝ անկախ ամեն ինչից», - գրել է Լի Ջե-մյոնգը: 2025 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս 14,144 ինքնասպանության դեպք Հարավային Կորեայում: 100,000 մարդու հաշվով գրանցվել է 27.8 մահ, 2024 թվականի 29.1-ի համեմատ: 2026 թվականի հունվարից մինչև հուլիս ողբերգությունների թիվը նվազել է 12.3%-ով՝ 8,475-ից հասնելով 7,432-ի: Իշխանություններն այս անկումը բացատրում են ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպանությունների նվազմամբ, սակայն նշում են երիտասարդների շրջանում ծանր իրավիճակը: Չնայած նվազմանը՝ Հարավային Կորեան դեռևս առաջատարն է ինքնասպանությունների մակարդակով OECD երկրներում: Հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում Լի Ջե-մյունգը հայտնեց երիտասարդների շրջանում ինքնասպանությունների աճի մասին: Նա, որպես հիմնական գործոններ՝ նշեց դպրոցական ծաղրը, ակադեմիական բարձր ճնշումը և լարված մրցակցությունը: Նախագահը կոչ արեց կիրառել կանխարգելման նոր մեթոդներ: |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
