Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից հետո աշակերտի հայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր երեխային ուսուցիչը ֆիզիկական ցավ է պատճառել: Իջևանից մեզ ասացին, որ Ալվարդ Պետրոսյանը դպրոցի ամենահին և սիրված ուսուցիչներից է, սակայն դա ծնողին հետ չի պահել իրավապահներին դիմելուց: Մանկավարժին տարել են ոստիկանություն, մեկ օր պահել և հաջորդ օրն ազատ արձակել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իջևանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է: «Հրապարակի» հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով. «Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացված հաղորդումով կազմված փաստաթղթերն ու նշված անձը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն»: Այլ մանրամասներ չհայտնեցին: Դպրոցի տնօրեն Մանե Ղազումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ընթացիկ խնդիր է, ոչ մի լուրջ բան՝ կլուծվի: Խնդրում եմ այլ հարցեր չտաք: Եթե եղել էլ է նման բան, խնդիրը կարող է լուծվել և լուծվել է արդեն: Ոչ մի խնդիր հիմա չկա: Երեխայի հետ ոչ մի խնդիր չկա»: Նկատենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ուսուցիչը հայտնվում է ոստիկանությունում՝ աշակերտին հարվածելու համար: |

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
14306.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
18004.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
18903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
19230.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
21126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
20824.10.2026, 14:48
