«Կանադան ի վերջո կդառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Կանադան ապագայում կդառնա Միացյալ Նահանգների մասը։ «Ի վերջո, նրանք կդառնան 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող», — հայտարարել է նա Արիզոնա նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։ «Նրանք մեզ պետք չեն։ Մենք ենք նրանց պետք», — հավելել է Թրամփը։ Նա նշել է, որ Կանադայի հետ առևտրատնտեսական կապերի պատճառով ԱՄՆ-ն նախկինում տարեկան մինչև 100 միլիարդ դոլարի վնասներ է կրել։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Կանադայի իշխանությունները «կանեն նույնը, ինչ Գրենլանդիան»։ Սեպտեմբերին Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ստորագրել են համաձայնագիր, որը վերաբերում է Արկտիկայի այդ կղզու անվտանգության ապահովման պարտավորությունները Վաշինգթոնին փոխանցելուն։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
