Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման համար

777
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2026 թ., 10:36
Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար Ուկրաինային 17 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 22 միլիոն դոլար) կհատկացնի։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս աջակցությունը հնարավորություն կտա ֆինանսավորել հիմնանորոգումը, որը «կվերականգնի կառույցի մեկուսացման և օդափոխության գործառույթները և կերկարաձգի դրա ծառայության նախատեսված ժամկետը»։ «Առանց վերանորոգման՝ կոռոզիան կարող է վտանգել տարիների ընթացքում կատարված միջազգային ներդրումները և երկարաժամկետ ռիսկեր ստեղծել շրջակա միջավայրի ու անվտանգության համար»,-կարծում են Լոնդոնում։