«Իրանի ռազմական հզորությունը զգալիորեն աճել է». Ղալիբաֆ
![]() Իրանի զինված ուժերի հզորությունն ու երկրի ներուժը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում զգալիորեն աճել են, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Մենք պետք է բավականաչափ ուժեղ լինենք, որպեսզի ԱՄՆ-ն, ամբողջ աշխարհն ու տարածաշրջանը հասկանան՝ նրանց չի հաջողվի հասնել իրենց նպատակներին»,- ասել է նա՝ ԱՄՆ-ի հետ շարունակվող հակամարտությանը նվիրված ուղերձում։ Նրա խոսքով՝ պատերազմից, բանակցություններից և զսպումից բաղկացած շրջափուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանը դառնա այնքան հզոր, որ հակառակորդները նույնիսկ չմտածեն նրա վրա հարձակվելու մասին։ «ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և ընդունի իրանական ժողովրդի օրինական պահանջները։ Ամեն անգամ, երբ ռազմի դաշտում ռազմական հաղթանակ ենք տանում, պետք է այն ամրապնդենք նաև քաղաքականդաշտում»,- հավելել է Ղալիբաֆը։ Իրանի խորհրդարանի խոսնակը նաև նշել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի՝ նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելիս։ Հիմնական խնդիրը, նրա խոսքով, ամերիկյան նոր հարձակումը կանխելն է։ Միևնույն ժամանակ նա նկատել է, որ Վաշինգթոնի հետ համաձայնագրի ստորագրումը որևէ երաշխիք չի տալիս։ «Նրանք խախտում են իրենց խոստումները»,-դժգոհել է Ղալիբաֆը։ «Ստեղծված իրավիճակում Իրանը պետք է պատրաստ լինի հակահարված տալ ագրեսոր թշնամուն, և մենք պետք է իսկական քաջություն դրսևորենք ռազմի դաշտում։ Միայն այդպես կկարողանանք ապահովել կայուն զսպում»։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
