Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
![]() Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժշկի կողմից նշանակված զբաղմունքները, ինչպիսիք են այգեգործությունը, լեռնագնացությունը կամ թռչուններին դիտելը, զգալիորեն նվազեցնում է մենության զգացումը, իսկ խմբով այս արդյունքն ավելի տեսանելի է: Հետազոտության համաձայն, մոլորակի վրա մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ մարդ պարբերաբար զգում է միայնություն՝ մի վիճակ, որը մեծացնում է լուրջ հիվանդությունների ռիսկը և ծանրաբեռնում առողջապահական համակարգը: RECETAS նախագծի շրջանակներում գիտնականները փորձարկել են «Ընկերներ բնության մեջ» մոդելը. Բարսելոնայի 320 միայնակ տարեց բնակիչներ ինը շաբաթ անցկացրել են բնության մեջ՝ ոմանք 8-10 հոգանոց խմբերով, մյուսները՝ ինքնուրույն: Արդյունքում, միայնության մակարդակը նվազել է 11%-ով երեք ամիս անց, 12%-ով՝ վեց ամիս անց և 17%-ով՝ մեկ տարի անց: Խմբային մասնակցությունը հատկապես արդյունավետ էր հուզական ցածր բարեկեցություն ունեցող մարդկանց համար։ Իսպանական առողջապահական մարմիններն այժմ այս մոդելը ճանաչում են որպես առաջատար, և հետազոտողները ցանկանում են այն փորձարկել Միացյալ Նահանգներում և ապահովել, որ նման գործունեությունը ծածկվի ապահովագրությամբ։ Science Mail-ը նախկինում գրել էր, որ միայնությունը կարող է մարդուն զրկել գրեթե վեց տարվա առողջությունից: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
