«Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը»․ #Axios
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ երկու երկրներում էլ կայանալիք ընտրություններից առաջ։ Այս մասին, հղում կատարելով մի քանի աղբյուրի, գրում է Axios-ը։ Նշվում է, որ Թրամփի հետ զրույցում Նեթանյահուն հայտնել է իսրայելական հետախուզության նոր տեղեկությունների վերաբերյալ իր մտահոգությունը։ Ըստ այդ տեղեկությունների՝ Իրանը քայլեր է ձեռնարկում իր միջուկային ծրագրի վերականգնման ուղղությամբ։ «Թվում է՝ Բիբին ցանկանում է կրկին գործել։ Նա մի քանի անգամ այդ մասին խոսել է նախագահի հետ, և նախագահը պատասխանել է. «Դե՛, Բիբի, պատրաստվիր»։ Բայց որևէ կոնկրետ խոստում չկա։ «Պատրաստվիր» կարող է նշանակել՝ հիմա, ավելի ուշ, կամ էլ՝ երբեք»,- լրատվամիջոցին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։ Մեկ այլ պաշտոնյա էլ ասել է, որ Նեթանյահուն վստահ է՝ «իր ուժը պատերազմական ժամանակաշրջանի վարչապետ լինելու մեջ է»։ Նշենք, որ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսկ ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ նոյեմբերի 3-ին։ |

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
