Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները
![]() Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Ասկերանի շրջան Շոշ գյուղում մի քանի պատմական հուշարձան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծությունը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024թ․ թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։ Նա նաև հիշեցնում է, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից տարբեր բնակավայրերում ոչնչացվել ու պղծվել են եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, խաչքարեր։ «Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Ներկայում այդ տարածքում կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական հիշողության ամբողջական վերացման և պատմական միջավայրի վերաձևակերպման նպատակով»,- նշում է Ավանեսովը։ Ադրբեջանը հուշարձաններ է ոչնչացրել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր, Ազոխ բնակավայրերում, Բերձորում, Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Այգեստան գյուղերում, և այսպես շարունակ։ ![]() |

«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
202Երեկ, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
200Երեկ, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
21201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
18701.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
19801.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
26101.11.2026, 19:42

