«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է խնդրել Թուրքիային՝ միանալ եմենական «Անսար Ալլահ» շարժման դեմ ռազմական գործողություններին։ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողները հարցրել են Սպիտակ տան նախագահին, թե արդյոք նա մտադիր է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միանալ «Անսար Ալլահ» շարժման դեմ գործողությանը։ Նրան նաև հարցրել են, թե արդյոք նա խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ և ինչ առաջարկ է արել։ «Այո, խոսել եմ։ Ես չեմ կարող դա ձեզ ասել։ Իսկապե՞ս կարծում եք, որ կարող եմ դա ձեզ ասել։ Ես կցանկանայի, բայց չեմ պատրաստվում», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը։ Ավելի ուշ Թրամփը Truth Social-ում գրել է, որ «հուսիները շատ վատ են պահում իրենց». «Ես կարծում էի, որ նրանք դաս են քաղել մեկ տարի առաջ, երբ մենք այդքան ուժեղ ռմբակոծեցինք նրանց, ապա դադարեցրինք ռմբակոծել նրանց խնդրանքով: Նրանք երկար ժամանակ լուռ էին, բայց հիմա վերադարձել են, հավանաբար՝ Իրանի հրամանով»: Ըստ Թրամփի՝ «Անսար Ալլահը» «շատ նողկալի կերպով հարձակվում է Սաուդյան Արաբիայի վրա՝ միտումնավոր փորձելով բարձրացնել նավթի գները, հավանաբար ԱՄՆ ընտրություններից առաջ, և դա վատ է»: Վերջին օրերին հուսիները ակտիվացրել են հարձակումները Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախների վրա, այդ թվում՝ Ռիադի օդանավակայանի: Հարվածները հանգեցրել են զոհերի և խափանել են ավիափոխադրումները: |

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
