«Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար». Լուկաշենկո
![]() Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ես անկեղծորեն և բացահայտ ասել եմ, որ մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար։ Մենք մտադիր չենք հարձակվել որևէ մեկի վրա, ինչպես վերջին շրջանում մեր արևմտյան «բարեկամները» ԶԼՄ-ներում քարոզարշավ են սկսել՝ պնդելով, թե Ռուսաստանը Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ միասին կհարձակվի Բալթյան երկրների, հնարավոր է՝ նաև Լեհաստանի վրա»,- նրա խոսքերը մեջբերում է БЕЛТА-ն: Լուկաշենկոյի խոսքով՝ «վերջին շրջանում ԶԼՄ-ներում այսպես կոչված գործընկերները մեծ ուշադրություն են դարձնում Բելառուսի զինված ուժերում տեղի ունեցող իրադարձություններին»։ «Նրանց առաջին հերթին անհանգստացրել է այն փաստը, որ մենք չափազանց հաճախ, շատ կոնկրետ և ինտենսիվ ստուգումներ ենք անցկացնում Զինված ուժերի ստորաբաժանումներում՝ ոչ միայն բանակում, այլև ամբողջ Զինված ուժերում»,- հավելել է Բելառուսի նախագահը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
