«Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում». #Коммерсант
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում Կասպից ծովի գագաթնաժողովից հետո։ Այս մասին տեղեկացել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակիցը։ «Հանդիպման մասին նախկինում հայտարարված չէր։ Այն տեւեց մոտ 15 րոպե։ Հանդիպումը համաձայնեցրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպման փակ հատվածում նա այս հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպից ծովի գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքմենստան կատարելիք այցից առաջ Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում նախատեսված չէ։ ՌԴ նախագահի օգնականը, սակայն, չի բացառել իրենց շփումները միջոցառման ժամանակ»,- գրել է պարբերականը: |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
