«Մենք թույլ չենք տա, որ Իրանը ոչնչացնի Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողներին հավաստիացրել է, որ թույլ չի տա Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը։ «Օրերս ես արդեն ասել եմ այդ մասին․ թող նրանք (Իրանը - խմբ.) հրթիռով հարվածեն Սան Դիեգոյին կամ Լոս Անջելեսին... Մենք թույլ չենք տա դա։ Մենք կպաշտպանենք մեր քաղաքները։ Մենք կպաշտպանենք մեր երկիրը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - ասել է Թրամփը Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում երկու խոշոր քաղաքները կարող են ոչնչացվել, սակայն դա անվանել էր «փոքր գին» պատերազմի ավարտի համար, որը, նրա խոսքով, առանց այդ էլ գրեթե ավարտված է։ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգն ավելի ուշ բացատրել է Թրամփի խոսքերը՝ հայտարարելով, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացման մասին խոսելիս նա նկատի ուներ, թե իբր այդ քաղաքները կարող էին ենթարկվել հարձակման, եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություններ չսկսեր Իրանի դեմ։ |

«Այս ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
2519:48
«Պետք չէ լեզուն պահել ատամների հետևում․ բանակի խնդիրների մասին պետք է հրապարակավ խոսել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6119:18
«Փաշինյանն անձամբ է ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»»․ Գառնիկ Դանիելյան
9218:42
«Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է, որը ռեժիմը հատում է»․ Ռուբեն Մելիքյան
8218:12
«Մայրական բնազդը երբեմն ամենաուժեղն է, բայց երբ դիմում են ոստիկանությանը, պետք է սպասել ոստիկանության գործողություններին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5218:00
«Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ»․ Էլչին Ամիրբեկով
12517:48
