«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
![]() Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը մշակում է դաշինքի՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» հասնելու ռազմավարություն, որը ստացել է «Հաղթանակի տեսություն» անվանումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ ծանոթանալով փաստաթղթի ոչ գաղտնի տարբերակին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գրինկևիչի փաստաթուղթը կներկայացվի հոկտեմբերի 12-ին Լեհաստանում և պետք է պարզաբանի, թե դաշինքն ինչպես է պատրաստվում գործել ՆԱՏՕ-ի տարածք հնարավոր ներխուժման դեպքում։ Ինչպես գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը, ՆԱՏՕ-ն հնարավոր հարձակման դեպքում ներխուժումը կասեցնելու համար նախատեսում է օգտագործել արևելյան թևում տեղակայված ցամաքային ստորաբաժանումներն ու այլ միջոցներ։ Մասնավորապես, նախատեսվում է կիրառել «ցածրարժեք անօդաչու թռչող սարքեր, անձնակազմի նվազագույն ներգրավմամբ գործող համակարգեր և արհեստական բանականության միջոցով ուղղորդման միջոցներ»։ «Երբ դաշինքը ձեռք բերի գործողությունների ազատություն, այն կձգտի ոչնչացնել հակառակորդի հրամանատարության և կառավարման համակարգերը՝ թշնամական ուժերին արագ և վճռականորեն ջախջախելու նպատակով», — հաղորդում է լրատվամիջոցը։ |

«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
10802:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
16601:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
15400:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
167Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
156Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
167Երեկ, 23:12
