Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ և խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի նշանակվել։ Նիկոլ Փաշինյանն ինչպես արտաքին քաղաքական հարցերում է փակուղի մտել, այնպես էլ ներքաղաքական հարցերում մեծ դժվարություններ ունի: Նրա համար գերկարեւոր է Ծառուկյանի մարզը «վերցնելը», ինչպես նրա բիզնեսները խլեց: Ուստի Կոտայքի մարզպետի, Աբովյանի համայնքապետի հարցում չի կարող տանուլ տալ, իսկ դեկտեմբերի 13-ին Աբովյանում ՏԻՄ ընտրություններ են կայանալու: Հնարավոր է մինչ այդ մարզպետ չնշանակվի, որպեսզի ընտրության պատասխանատվությունը մեկ մարդու ուսերին չընկնի, ինչպես դրվել է մյուս բոլոր մարզերում։ Հրահանգել է, որ ողջ թիմը պետք է Կոտայքում աշխատի, որ մարզն ու խոշորացված համայնքը ձեռքներից չգնան: Ըստ այդմ էլ, անասելի մեծ ճնշումներ են գործադրվում Աբովյանի գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ, որ նա չառաջադրվի»: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
