Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ կդիմավորի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «Էնդրյուս» ավիաբազայում՝ խախտելով շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը, գրում է Financial Times-ը։ «Սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ի գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ է օտարերկրյա առաջնորդին դիմավորում այդ բազայում՝ 1962 թվականին Ջոն Քենեդիի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանի հետ թռիչքուղում հանդիպումից ի վեր»,- ասվում է հրապարակման մեջ։ Թերթը նշում է, որ այս ժեստը խորը հարգանքի դրսևորում կլինի։ Նշենք, որ ԱՄՆ-ում պետական այցերի դեպքում պաշտոնական դիմավորման արարողությունը սովորաբար տեղի է ունենում Սպիտակ տանը։ Սի Ծինփինի՝ ԱՄՆ եռօրյա պետական այցը սկսվում է այսօր։ Բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել մաքսատուրքերի շուրջ ձեռք բերված ժամանակավոր համաձայնության երկարաձգումը, առևտուրը, կարևոր նշանակություն ունեցող հանքանյութերի մատակարարումները և արհեստական բանականության կիրառումը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
