«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash
![]() Ռեփեր Ջիգանը կրակոցներ է արձակել Մերձմոսկվայում գտնվող իր մասնավոր տանը և 9 ժամ շարունակ պատանդ պահել սպասարկող անձնակազմին ու անվտանգության աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։ Ալիքի տեղեկություններով՝ ամեն ինչ տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը։ Ջիգանը հյուրասենյակում հավաքել է սպասարկող անձնակազմին։ Նա հայտարարել է, որ իր շուրջը բոլորը թշնամիներ են, ովքեր իբր ցանկանում են սպանել իրեն, և հավաքվածներից պահանջել է խոստովանել իրենց կատարած «հանցագործությունները»։ Ռեփերը անվտանգության աշխատակիցներից մեկին մեղադրել է մանկապղծության մեջ, ստիպել է տղամարդուն «խոստովանել» և մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ։ Սպասարկող անձնակազմին երգիչը մեղադրել է իր անձնական տվյալները տարածելու մեջ, թույլ է տվել նրանց փախչել, ապա կրակ է բացել։ Նշվում է, որ ռեփերի երեխաները հասցրել էին թաքնվել և զանգահարել մորը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը հաջողվել է նրան զինաթափել։ Հաղորդվում է, որ ռեփերն այժմ գտնվում է Իսրայելի վերականգնողական կենտրոններից մեկում։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
86128.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
20724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
14523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17223.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25220.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
21719.10.2026, 15:00
