«Մեթանի քանակն աճում է․ ինչպես է փոխվել Երկրի մթնոլորտը 23 տարվա ընթացքում»․ Լևոն Ազիզյան
![]() «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին 23 տարում մթնոլորտում մեթանի կոնցենտրացիան աճել է շուրջ 10%-ով։ NASA-ի Aqua արբանյակի տվյալները ցույց են տալիս, որ հատկապես բարձր արժեքներ դիտվում են Հյուսիսային կիսագնդում և Մերձավոր Արևելքի երկնքում, որտեղ կոնցենտրացիան տեղ-տեղ մոտենում է 2000 ppbv-ի՝ ըստ ծավալի միլիարդ բաժնից 2000-ին։ ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության՝ NOAA-ի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մեթանի գլոբալ կոնցենտրացիան մոտ 1770 ppb-ից հասել է 1939 ppb-ի։ Մեթանի ներկայիս կոնցենտրացիան ամենաբարձրն է առնվազն վերջին 800 հազար տարվա ընթացքում։ Մերձավոր Արևելքում դրա արտանետումների նշանակալի աղբյուրներից մեկը նավթագազային արդյունաբերությունն է»։ Աղբյուրը` Լևոն Ազիզյան |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55
