«Հայաստանի հասարակությունը շատ ավելի ռացիոնալ է, քան քաղաքական դաշտի մի զգալի մասը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իհարկե, այսպես ասած, քաղհասարակության շրջանակից մեծ հավանականությամբ կլինի այն արձագանքը, թե՝ Փաշինյանը ոչ թե իրենց է գցել, այլ հնարամիտ կերպով արձագանքել է Պուտինին, որովհետեւ նա ոչ թե կանխել է ԵՄ թեմայով հանրաքվեն, այլ թույլ չի տվել, որ այն լինի ժամանակից շուտ եւ տապալվի։ Ընդ որում, պետք է նկատել, որ դա ունի ռացիոնալություն։ Բայց, այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանի հանրությունը չի՞ աջակցում, այսպես ասած, եվրոպական կուրսին։ Այստեղ է ահա առանցքայինը։ Փաստացի, գործնականում տոտալ խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային։ Ու սա է, թերեւս, ամենառացիոնալը։ Ամենառացիոնալը այն իմաստով, որ Հայաստանի հանրությունը հիասթափված լինելով ՌԴ վերջին տասնամյակի կամ մեկուկես տասնամյակի քաղաքականությունից՝ այդուհանդերձ կուրորեն չի հարում ԵՄ–ին ապավինելու գաղափարի։ Հայաստանի հանրությունը ռացիոնալ է եւ Ռուսաստանի ու ԵՄ հանդեպ գնահատականները չի կառուցում էմոցիոնալ հայելայնության վրա։ Իհարկե կան շրջանակներ, որոնց էլ ես հենց բնորոշում եմ արեւմտամոլ, որ առաջնորդվում են միայն անուններով ու ցուցանակներով, այլ ոչ թե քաղաքականության իրապաշտ ու բազմակողմ գնահատականով։ Բայց, այդ շրջանակները քիչ են, իսկ իր հավաքականության մեջ Հայաստանի հասարակությունը իրականում շատ ավելի ռացիոնալ է, քան քաղաքական դաշտի մի զգալի մաս։ Ընդ որում, սա չի նշանակում, թե մարդիկ չեն ուզում ապրել այնպիսի ստանդարտներով, ինչպես Եվրոպայում։ Պարզապես, մարդիկ առնվազն ենթագիտակցորեն պատկերացնում ու զգում են, որ այդ կյանքը կառուցելը մեր ներքին գործն ու անելիքն է, ու որեւէ կերպ կապված չէ վերպետական այդ կառույցին անդամակցելու հետ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
