Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջը»․ Գագիկ Համբարյան (ՈՒՂՂՎԱԾ)

261
Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ., 17:30
«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջը»․ Գագիկ Համբարյան (ՈՒՂՂՎԱԾ)

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ՝ https://shorturl.at/zrJff

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևն է դեմ եղե՞լ, որ Նիկոլ֊Ալիև հանդիպմանը տեղադրվեն Հայաստանի ու Ադրբեջանի դրոշները․
Բիշքեկում ՇՀԿ֊ի շրջանակներում այս պահին տեղի ունեցած երկների ղեկավարների երկկողմ հանդիպումների ժամանակ առկա են այդ երկրների դրոշները, բացի Նիկոլ֊Ալիևի հանդիպումից...
Հաշվի առնելով Նիկոլի քծնանքը Ալիևին, սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի դրոշներն իրար կողքի գտնվելը չի ցանկացել տեսնել Ադրբեջանը, որը չի ճանաչում Հայաստանը... Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջ, որ իր համար Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է և նա էլ ցանկություն չունի Հայաստանի դրոշը տեսնել Նիկոլի հետ հանդիպմանը...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան