Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«ԲԸՏՄ-ն հպարտությամբ հայտարարեց, իբր Քարի լճի շրջակայքը մաքրվել է». «Սպիտակ ջոկատ»

288
Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ., 19:54
«ԲԸՏՄ-ն հպարտությամբ հայտարարեց, իբր Քարի լճի շրջակայքը մաքրվել է». «Սպիտակ ջոկատ»

«Սպիտակ ջոկատ»-ը գրել է. «Օգոստոսի 20-ին ԲԸՏՄ-ն հպարտությամբ հայտարարեց, իբր Քարի լճի շրջակայքը մաքրվել է և գտնվում է «պատշաճ սանիտարական վիճակում»։
29.08-ին գնացինք, պարզվեց՝ «պատշաճ վիճակը» նշանակում է նորից լցված աղբ + հին թափված աղբ։
Նկարները՝ ստորև։
Նույն հայտարարության մեջ նշվում էր, որ համայնքին առաջարկվել է տեղադրել անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ և պարբերաբար կազմակերպել աղբահանություն՝ աղբի նոր կուտակումները կանխելու նպատակով։ Աղբամաններ, որքան մենք տեսանք, ընդհանրապես չկան, իսկ աղբահանությունը պատշաճ կազմակերպված չէ»։