«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին
![]() «Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում, օրինակ՝ Արևմտյան Հայաստան, Արարատ հասկացությունների կիրառման ձևը, հնարավո՞ր է դրանք փոխարինվեն, սահմանափակվեն և շեշտը դրվի Հայաստանի Հանրապետության վրա»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ «Մեր պատմությունը՝ մեր պատմությունն է, և պատմության ուսուցանումն այս հանգամանքներում և այս իրողություններում մենք ոչ թե պետք է կրճատենք, ձևափոխենք, այլ ընդհակառակը, պետք է իրականացնենք էլ ավելի մանրամասն ու մանրակրկիտ և պետք է մեր պատմությունն իմանանք իր բոլոր շերտերով։ Այս պարագայում որևէ բովանդակության կրճատման մասին խոսելն իմաստազուրկ է»,- նշեց նախարարը՝ հավելելով․ «Մենք մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի դիրքից և պետք է կարողանանք վերլուծել մեր պատմությունը՝ տեսնելով, թե ինչպես են դրա տարբեր դրվագները դեր խաղացել պետականության կորստի կամ ամրապնդման համար»։ |

3 ժամ վերելքի փոխարեն՝ մի քանի րոպե. չինական գյուղի աշակերտներն այժմ դպրոց են գնում «օդային ավտոբուսով» (լուսանկար)
39103.09.2026, 22:24
Նյու Յորքում կարգելվի ԱԲ օգտագործումը տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտների կողմից
77103.09.2026, 21:49
«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
12228.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14128.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
17527.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
19227.08.2026, 22:24
