Վահե Ղազարյանն աչք է դրել պաշտպանության նախարարի աթոռի վրա․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը Տավուշում, եղբոր անունով ապօրինաբար սեփականացված հողատարածքում հանգստյան գոտի է կառուցում, հույսը չի կտրել, որ կվերադառնա պետական աշխատանքի: Ի դեպ, Դիլիջան ազգային պարկի տարածքից տրամադրված այդ հողամասի հետ կապված՝ դատախազությունը գրություն էր ուղարկել համայնքապետարանին, որ դիմեն դատարան՝ հետ վերցնեն համայնքային հողը: Կրկին պետական համակարգ վերադառնալու համար էլ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո լռել է՝ ոչ մի քննադատական խոսք չի ասել, ընտրությունների ժամանակ աշխատել է ՔՊ-ի համար, ցանկացած առիթով Փաշինյանին հրավիրում է ուտել-խմելու: Որոշ ժամանակ առաջ Իջեւանում խոսում էին, որ նա ուզում է ԱԱԾ տնօրեն նշանակվել, իսկ հիմա՝ քանի որ պաշտպանության նախարարի հրաժարականի թեման է շրջանառվում, եւ հայտնի է, որ Սուրեն Պապիկյանին Փաշինյանը ձեռք չի տալիս, ըստ էության, մի պատճառով՝ հարմար թեկնածու չի գտնում, ուստի Ղազարյանը սկսել է ակտիվորեն «աշխատել» այս ուղղությամբ: Մեր աղբյուրի խոսքով՝ նա այժմ փորձում է Փաշինյանի հետ բանակցել, որ պաշտպանության նախարարի պաշտոնի հարցում ընտրությունն իր վրա կանգ առնի: Վերջերս որդու բանակի խնջույքին էլ Փաշինյանին հրավիրել էր այդ հեռահար նպատակով»։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
