«Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում, և ինչու են զինծառայողները քնում»․ Սեյրան Օհանյան
![]() «Շուրջ 30-35 տոկոսով բանակում զինվորների թվաքանակը կրճատված է»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանը։ «Խորքային խնդիր կա․ Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում և ինչու են զինծառայողները քնում։ Ծառայության պայմաններն այնքան ծանր են, որ մարդիկ հոգնում են և քնում։ Էդ հոգնածության դեմ 2014-2016թթ․ որոշումներ ընդունվեցին՝ անձնակազմի համապատասխան քանակություն պետք է ապահովվեր դիրքերում։ Շատ ծանր է 2 շաբաթ անընդհատ հերթապահություն տանել էս գրաֆիկով՝ 2 ժամ՝ դիրքում պահակություն, 2 ժամ՝ արթուն հերթափոխ և 2 ժամ՝ քնել։ Զորամասի տարածքում հասարակ պահակային ծառայության համար մեր կանոնադրությամբ արգելվում է օրումեջ գնալ պահակային ծառայության, որովհետև 2-2-2 ժամ ցիկլով բավականին հոգնած են լինում զինծառայողները։ Հիմա էդ նույն ցիկլով զինվորները հերթապահություն են տանում 2 շաբաթ․․․ Մենք 4 հերթափոխ էինք դարձրել, որ 2 ժամ ծառայությունից և 2 ժամ արթուն հերթափոխից հետո 4 ժամ զինծառայողը կարողանա հանգստանալ և 1 օրվա մեջ կարողանա մինիմում 8 ժամ հանգստանալ»,- պարզաբանեց Օհանյանը՝ հավելելով՝ մանրամասն բացատրում եմ, որ ՊՆ ղեկավարությունը հետևություններ անի, որովհետև ամոթ է, որ իրենց հայտարարած խաղաղության պայմաններում ունենում ենք այդքան ցավալի դեպքեր։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
