«Նախատեսո՞ւմ եք կազմակերպել «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիսից Կապան»․ Էդգար Ղազարյան
![]() «Բազմաթիվ առիթներ եք ունեցել գնալու մարզկենտրոն Կապան և դա արել եք միջպետական ճանապարհով, ինչպես արել ենք բոլորս»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով կուսակից Իրինա Յոլյանին։ «2018թ-ին արտահերթ ընտրություններ էին, և այդ ժամանակվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հնարավորություն ուներ Գորիսից Կապան գնալու միջպետական ճանապարհով։ 2020թ․ սահմանադրական հանրաքվե էր, նա իր քարոզարշավը սկսել էր Սյունիքից և Կապանից Գորիս էր գալիս նույն այդ ճանապարհով, 2021թ․ նա նորից վարչապետ էր, բայց կարողանում էր Կապանից Գորիս գալ ռուսական զինվորների և ռուսական դրոշի ուղեկցությամբ, որպեսզի անվտանգ լինի։ Իսկ 2026-ին այդ նույն վարչապետը նույն ճանապարհով առհասարակ երթևեկելու հնարավորություն չուներ, որովհետև ոչ մի դրոշ նրա անվտանգությունը չի կարող ապահովել»,- շարունակեց Ղազարյանը՝ հարցնելով․ «Նախատեսո՞ւմ եք կազմակերպել 2026թ․ «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիսից Կապան միջպետական ճանապարհով։ Որպես գորիսեցի և որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ «ուրախ ավտոբուսի» բոլոր ուղևորներին հրավիրեք նույն կազմով Գորիսից գնան Կապան, խնդրում եմ՝ դուք իրենց չուղեկցեք»։ «Ցավով պիտի ասեմ, որ մերօրյա իրողություններում դա հնարավոր չէ, բայց մեծ հույս ունեմ, որ մի օր դա հնարավոր է լինելու»,- պատասխանեց Յոլյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
