«Ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է եվրոինտեգրման գործընթացը տորպեդահարելու»․ Սոնա Ղազարյան
![]() «Երբ ընդդիմությունը ղեկավարի ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, հակասություն կառաջանա՞ Կառավարության ծրագրի և ընդդիմության միջև»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանին։ «Մենք՝ որպես ՔՊ խմբակցություն, ունենք մեծամասնություն բոլոր հանձնաժողովներում, և ես չեմ պատկերացնում որևէ սցենար, որի պարագայում մեր օրակարգը չի կարողանալու սպասարկվել»,- պատասխանեց ՔՊ-ական պատգամավորը և շարունակեց․ «Որպես հանձնաժողովի անդամ, ուշադիր հետևելու եմ, որպեսզի «Ուժեղ Հայաստան»-ը որևէ ձևով չկարողանա խոչընդոտել մեր օրակարգերին, հատկապես, որ ես ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է վերահսկելու գործընթացը, որ մենք իրականացնելու ենք, ոչ թե դրանց զարկ տալու համար, այլ որպեսզի ՀՀ-ից դուրս իր գործընկերներին տեղեկացնի, թե որ փուլում ենք և փորձի տորպեդահարել։ Դա նրանց չի հաջողվելու»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
