Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն իրեն 12 օր չվճարվող արձակուրդ է տրամադրել՝ օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 21-ը և որոշման մեջ նշել է, որ մինչև չվճարվող արձակուրդից իր վերադառնալը՝ համայնքի ղեկավարի աշխատանքային պարտականությունները կկատարի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մկրտչյանը: Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ օրերին քաղաքապետը և արձակուրդում է եղել, և մի շարք որոշումներ է կայացրել, մասնավորապես՝ հողամասի գործառնական նշանակություն է փոխել, հաստատել է Թալինի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2026թ-ի օգոստոսի 14-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը, օգոստոսի 13-ին սոցիալական օգնություն է տրամադրել 5 ընտանիքների՝ շինանյութ ձեռք բերելու համար, վիրահատության ծախսերը մասնակի փոխհատուցելու վճար է փոխանցել։ Տավրոս Սափեյան ու Սերգեյ Մկտրչյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, ուստի հրապարակավ հարց ենք տալիս Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին՝ եթե Դուք արձակուրդում եք, ՏԻՄ օրենքի որ կետո՞վ եք արձակուրդ գտնվելու ընթացքում որոշումներ կայացրել»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
