Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 7-ից կալանքի մեջ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակցություններն ընտանիքի հետ թեև բաց են, սակայն, մեր տեղեկություններով, նա թույլ չի տալիս, որ հարազատներն իրեն այցելեն։ Մեզ հետ զրույցում Ծառուկյանի շահերի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց․ «Հարազատների համար տեսակցությունները բաց են, բայց հարազատները չեն տեսակցել՝ պայմանավորված նրանով, որ Ծառուկյանը չի ցանկանում։ Էնպես չի, որ իր վիճակը վատ է, բայց կինը, աղջիկները, մայրը ի՞նչ իմաստ ունի գան կալանավայր, կարիքը չի տեսնում»։ Սա այն դեպքն է, երբ հայ տղամարդը չի ուզում, որ կինն ու աղջիկները մտնեն կալանավայր, սթրես ապրեն: Ինչ վերաբերում է Ծառուկյանի առողջական վիճակին, որը դիաբետ ունի, և այն պարբերաբար սրվում է, Խաչատրյանը նշեց․ «Ստաբիլ է առողջական վիճակը, իսկ ինչ վերաբերում է պահման պայմաններին, երբևէ, որևէ անգամ պահման պայմաններից չի բողոքել, ըստ էության, ստանդարտ պայմաններ են»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
