Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է

159
Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ., 07:24
Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը 2 ամիս ժամկետով կալանավորվել է, սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ ու երեխաների։

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: