Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Իշխանությունները դիմում  են մահակի՝ իրավապահ համակարգի օգնությանը»․ Տիգրան Աբրահամյան

167
Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ., 23:12
«Իշխանությունները դիմում  են մահակի՝ իրավապահ համակարգի օգնությանը»․ Տիգրան Աբրահամյան

«Քաղաքական հետապնդման հետ գործ ունենք, միգուցե նաև քաղաքական հաշվեհարդարի»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Սեդրակ Քոչարյանի կալանքի միջնորդության քննությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած խուզարկություններին ու ձերբակալություններին։

«Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո հաջորդ առավոտ նման գործողությունը բացահայտ ցույց է տալիս, որ սա քաղաքական հետապնդում է։ Փաստացի իշխանությունները երբ որ հանդիպում են համապատասխան արձագանքի, դիմում են մահակի՝ իրավապահ համակարգի օգնությանը»։

«Իշխանությունները դիմում  են մահակի՝ իրավապահ համակարգի օգնությանը»․ Տիգրան Աբրահամյան