«Փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ վախի մթնոլորտ ստեղծել, հիմնական դերակատարներին չեզոքացնել»․ Աննա Գրիգորյան
![]() «Նիկոլ Փաշինյանն արդեն հրահանգներն իջեցրել է․ ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն «ձեռքի աշխատանքով» է իրականացնում արդարադատություն․ հրամանը հնչեցնում է, դատավորները հրահանգների կատարումն են իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր տեղի ունեցած ձերբակալումներին՝ այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ ակնկալիքներ չունեմ, թե իրական արդարադատություն կիրականացվի։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Պատգամավորն ընդգծեց, որ տեղի ունեցողը պետք չէ դիտարկել իրավական հարթության մեջ։ «Այս ամենը տեղի է ուենում բացառապես առաջիկա զիջումների ֆոնին, այսինքն՝ փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ, լինի թե՛ Տիգրանաշենի հանձնում, թե՛ ալիևյան սահմանադրության ընդունումը, փորձ է արվում հիմնական դերակատարներին չեզոքացնելու և վախի մթնոլորտ ստեղծելու, որ ՀՀ ընդդիմադիր հայացք ունեցող որևէ քաղաքացի այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում հնչեցնել»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
