Երևան`   +34 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.

«Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ». Անի Խաչատրյան

48
Այսօր, 14:48
«Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էդ որ ասում եք՝ երեխեք կան տանը, չգիտեմ ինչ սրտաճմլիկ թատրոն եք խաղում...
Իյա՛, իրո՞ք։
Մենք էլ էինք երեխա, երբ մեզ ծեծում էիք, մերոնք էլ երեխեք ունեին, երբ իշխանությունը ուժ էր գործադրում սեփական ժողովրդի դեմ։
Արա… բումերանգը մի մոռացեք։
Բումերանգը երբեմն ուշ է վերադառնում՝ 20, 22 տարի հետո, բայց վերադառնում է։ Ու ամենակարևորն այն է, որ վերադառնալիս հիշեցնում է՝ ով ինչ է արել, ինչ է ասել ու ինչի համար է պատասխանատվություն կրում։
Պատմությունը չի ջնջվում նոր դերերով ու սրտաճմլիկ թատրոններով:
Բումերանգը վերադարձել է, Ռոբ ...
Ռոբ, հո չե՞ս մոռացել։ Իսկ եթե մոռացել ես՝ ես միշտ հիշեցնելու եմ։ Հիշեցնելու եմ, թե ինչ է եղել, ինչ եք արել և ինչի համար եք պատասխան տալու։
Բումերանգը վերադարձել է։
Ռոբ, միշտ հիշիր՝ պատասխանատվության օրը գալու է»:

Աղբյուրը`   Անի Խաչատրյան