«Օրենսգրքերով սահմանե՞նք՝ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ գործողություն չի կարող իրականացվել»․ Սիսակ Գաբրիելյան
![]() «Եթե փոխվի իշխանությանը և քաղաքական ղեկավարի ուղիղ ցուցումով ԱԱԾ-ն մտնի ձեր տուն և ձեր անչափահաս երեխայի ներկայությամբ տանը խուզարկություն իրականացվի, ձեզ գցեն գետնին, փորձեն ձերբակալել, դուք և ձեր քաղաքական թիմը ինչպիսի՞ գնահատական կտաք»,- լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։ «Եկեք քրեական դատավարության կամ մյուս օրենսգրքերով սահմանենք, որ ով անչափահաս երեխա ունի՝ իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացվել։ Երբ դուք փորձում եք վահան դարձնել անչափահաս երեխային, ես էլ ասում եմ՝ շատ լավ, եկեք փոխենք օրենքը»,- ի պատասխան ասաց ՔՊ-ականը և շարունակեց․ «Պատասխանատվության ենթարկելը գործընթաց է ենթադրում, ենթադրում է խուզարկություն, գաղտնալսում, քննչական գործողություններ և այլն․ հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ այդ ամենը չլինի՞ ու միանգամից լինի դատավճի՞ռ․ դա կլիներ բռնապետություն»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
