Հեգսեթը չի բացառում Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը
![]() ԱՄՆ-ն չի բացառում Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը, սակայն ելնում է այն հանգամանքից, որ այժմ Թեհրանին «ամենից շատ» վնասում է տնտեսական ճնշումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Վիսկոնսին նահանգի Օշքոշ քաղաքում լրագրողների հետ զրույցում նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք պետք է իրավիճակը հասկանալ այնպես, որ ամերիկյան հարվածները Իրանին այժմ «դադարեցված են»։ «Ո՛չ։ Եթե մեզ անհրաժեշտ լինեն կինետիկ հարվածներ, մենք դրանք կհասցնենք։ Եթե Իրանն այնքան անխոհեմ գտնվի, որ գերագնահատի իր հնարավորությունները կամ առճակատման մեջ մտնի ԱՄՆ զինված ուժերի հետ, ապա մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Փենթագոնի ղեկավարը։ «Սակայն մենք գիտենք, որ այժմ նրանց ամենից շատ վնասում է տնտեսական ճնշումը։ Թեև մենք ոչ մի կերպ չենք հրաժարվում Հորմուզի նեղուցում կամ Իրանի շրջակայքում որևէ վայրի ուղղությամբ հարվածներ հասցնելու հնարավորությունից»,- հավելել է Հեգսեթը։ Նրա կարծիքով՝ Իրանի ունեցած «միակ ընտրությունը» միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելն է, ինչը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
