Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Եթե հանկարծ «հայկական» «Թրիփփ»-ով չհաջողվի Սյունիքը կտրել, ապա դա կարվի Տիգրանաշենով». Արթուր Դանիելյան

42
Այսօր, 21:24
«Եթե հանկարծ «հայկական» «Թրիփփ»-ով չհաջողվի Սյունիքը կտրել, ապա դա կարվի Տիգրանաշենով». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի անունը կրող ևս մի մայրուղի է բացվել վերջերս, ու եթե ուզում եք հասկանաք Տիգրանաշենի նշանակությունը, և Սյունիքի ճակատագիրը առհասարակ ապա պետք է հետևեք իսպանական Սեուտայի շուրջ զարգացող իրադարձություններին:
Սեուտան իսպանական անկլավ է Մարոկկոյում: Այն Աֆրիկայի մարոկկոյական ափին գտնվող 3 իսպանական անկլավներից մեկն է ու ամենակարևորը: Այն գտնվում է Ջիբրալթարի հանդիպակաց ափին:
Հուլիսի 26-ին Մարոկկոյի արքա Մուհամեդ 6-րդը հայտնեց, որ Մարոկկոյի հարավը հյուսիսի հետ կապող նորակառույց մայրուղին կրելու է Թրամփի անունը: Մայրուղին կառուցվել է Պոլիսարիոյի Ճակատ կոչվող ինքնահռչակ հանրապետությունը փաստացի զավթելու համար: Զավթած տարածքի նկատմամբ Մարոկկոյի իրավունքները ճանաչել են Իսրայելն ու ԱՄՆ-ն (Թրամփի գալուց հետո): Մինչդեռ Պոլիսարիոյի Ճակատի ինքնորոշման իրավունքին սատար է կանգնում Ալժիրը: Պոլիսարիոն Ալժիրի Արցախն է:
Նույն հուլիսի 26-ին Ջիբրալթարը վերջապես բարիշեց Իսպանիայի հետ և բացեց իր սահմանները ԵՄ-ի համար, որոնք փակվել էին Բրեքզիթի պատճառով: Բրեքզիթի հիմնական քարոզիչ Նայջել Ֆարաջն Իսրայելի գլխավոր դաշնակիցն է ՄԹ քաղաքական դաշտում, մինչդեռ լեյբորիստների կառավարությունն ամենահակաիսրայելականն է:
Չորս օր անց՝ հուլիսի 30-ին, մոտ 50,000 մարոկկացի «ներգաղթյալ» Մարոկկոյի իրավապահների հստակ ուղղորդությամբ գրոհում է Սեուտան: Իտալիան շատ կոշտ կերպով պահանջում է Իսպանիայից արագ հարցը լուծել՝ սպառնալով փակել իր սահմանը Իսպանիայի հետ: Իսպանիան, որը, որպես կանոն, բավականին մարդասիրական վերաբերմունք ունի ներգաղթյալների հանդեպ, արագ զորք է մտցնում Սեուտա ու մաքրում իրենց անկլավը:
Քսան օր անց Մարոկկոն պաշտոնապես հայտարարում է, որ չի ճանաչում Սեուտան իսպանական տարածք, այլ համարում է այն բնիկ մարոկկոյական հող: Աշխարհի բոլոր լրատվականները լայնորեն լուսաբանեցին նեգաղթյալների գրոհը, սակայն դրանցից ոչ մեկ չխոսեց այն պատճառների մասին, որոնց հետևանքով այս արհեստական ճգնաժամը տեղի ունեցավ:
Սեուտան ու Ջիբրալթարը համանուն նեղուցի երկու ափերն են: Նեղուց, որը հանդիսանում է Ատլանտյան օվկիանոսից Միջերկրական ծով միակ մուտքը և ավելի նեղ է, քան՝ Հորմուզը: Մուտք, որը Իսրայելի գլխավոր «շնչուղին» է: Եթե Ջիբրալթարը փակվեց, ապա ԱՄՆ-ն ոչ մի տարբերակ չունի Իսրայելին աջակցելու: Մինչդեռ նեղուցը փակելու մասին խոսել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի պետ Մոհամեդ Ռեզա Մաքդին։ Խոսել էր դեռ 2023-ի դեկտեմբերին: Սա համադրելով այն փաստի հետ, որ Իսպանիան բոլոր ԵՄ երկրներից ամենահակաիսրայելականն է, իսկ Մարոկկոն Աֆրիկյան ամենաիսրայելամետն է, պարզ է դառնում հիշյալ իրադարձությունների տրամաբանությունը: Թրիփփի մարոկկոյական տարբերակը դեռ պիտի շարունակվի ու կապի Մարոկկոյի Ատլանյան ափը Միջերկրականի հետ (մարդ ես էլի, եթե նեղուցը իրոք փակվեց):
Լավ, բա Տիգրանաշենը ի՞նչ կապ ունի... Շատ ուղղակի: ԵՄ-ը 240 միլիոն եվրո փող է տվել Հայաստանին, որպեսզի կառուցվի Իրան-Հայաստան ճանապարհը, և 250 միլիոն եվրո տվել են Վրաստանին, որպեսզի այդ ճանապարհը շարունակվի մինչև Սև ծով: Տիգրանաշենն էլ գտնվում է հենց այդ ճանապարհի վրա: Ու եթե հանկարծ «հայկական» «Թրիփփ»-ով չհաջողվի Սյունիքը կտրել, ապա դա կարվի Տիգրանաշենով:
Ընդ որում, այս ամենը պետք է արվի մինչև նոյեմբեր, քանի որ նոյեմբերին, մեծ հավանականությամբ, Թրամփը կորցնելու է ամերիկյան կոնգրեսը և Իսրայելական կառքը մանրից դառնալու է դդում:
Հ.Գ.
2026-ի ապրիլի 13-ին Հռոմի Պապը մեկնում է Ալժիր և օդանավում հանդես է գալիս հայտարարությամբ, որ նա «չի վախենում Թրամփի վարչակազմից»:
2026-ի մայսիս 8-ին Վատիկանը Իրանի դեսպան Մոհամեդ Հուսեին Մոխթարիին շնորհում է պապ Պիոս 9-րդի Միաբանության ասպետի կոչում:
2026-ի հուլիսի 26-ից Իսպանիան ու ՄԹ-ն բարիշում են Ջիբրալթարի շուրջ:
2026-ի հուլիսի 30-ին Մորոկկոն առաջին գրոհն է ձեռնարկում Սեուտայի ուղղությամբ:
2026-ի օգոստոսի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ռեզիդենտին տրվել է իր տարածքում, մասնավորապես Հարավային Խորասանում, հանքարդյունահանման լիցենզիա: Լիցենզիան տրվել է Իսպանիային:
Սեուտան համաշխարհային պատմության ամենաերկարատև պաշարմանը ենթարկված ամրոցն է համարվում: Մարոկկացիք այն փորձել են գրավել 33 տարի շարունակ 1694-ից մինչև 1727-ը, սակայն չեն կարողացել կոտրել իսպանացիքի դիմադրությունը, նույնիսկ երբ անգլո-հոլանդական նավատորմը գրավեց Ջիբրալթարը իսպանացիքից»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան