Երևան`   +35 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Այս աղետալի իրադարձություններն «օրինականացվում» են ընդդիմության մասնակցությամբ»․ Աննա Կոստանյան

55
Այսօր, 15:36
«Այս աղետալի իրադարձություններն «օրինականացվում» են ընդդիմության մասնակցությամբ»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր։
Այսօր Կառավարության 2026-2031թթ․ ծրագրի ներկայացումը փաստացի նոր հանրապետության ստեղծման ճառ էր, որը նիկոլ փաշինյանը անվրդով ու անխոչընդոտ ձևով իրականացրեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ ընդդիմության կողմից հաղորդված լեգիտիմությամբ։ Ցավում եմ, որ այս աղետալի, բեկումնային և «պատմական» իրադարձություններն «օրինականացվում» են ընդդիմության պառլամենտական ներկայացվածությամբ ու մասնակցությամբ։
Շատ եմ ցավում...»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան