Երևան`   +35 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է»․ Սուրեն Պապիկյան

67
Այսօր, 15:24
«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է»․ Սուրեն Պապիկյան

«Ինչո՞ւ է բանակում այսպիսի իրավիճակ. 10 օրում արդեն 3 մահ ունենք․ ասում են՝ ձեր անգործության հետևանքն է և առաջին հերթին դուք պետք է հրաժարական ներկայացնեք»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում»,- ի պատասխան ասաց Պապիկյանը։ «ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում ինքնասպանության, սպանության կամ ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են»,- շարունակեց Պապիկյանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ։

«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է»․ Սուրեն Պապիկյան