Երևան`   +31 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Մի քանի տեղ բացեց խաղաքարտերը»․ Նարեկ Կարապետյան

63
Այսօր, 12:06
«Մի քանի տեղ բացեց խաղաքարտերը»․ Նարեկ Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը բանակցություններում, իր մտածելակերպը՝ երկրում տիրող իրավիճակին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին։
«Մի քանի տեղ բացեց խաղաքարտերը, վերջապես մի քանի տեղ այն, ինչը մենք ամիսներով ասում էինք, ինքը քիչ առաջ ասաց»,- նշեց Կարապետյանը և մանրամասնեց․ «Վեհափառի հետ կապված՝ ուղիղ ասաց, որ խնդիրը Արցախի հետ է կապված, Արցախի անունը շոշափելն է, Արցախը հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաներն էին, դրանք գործիք են, որպեսզի քաղաքական ազդեցություն ունենան մեր հոգևոր կենտրոնի վրա»։

«Մի քանի տեղ բացեց խաղաքարտերը»․ Նարեկ Կարապետյան