«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալին հայտարարել է, թե Ռուսաստանն ու Իրանն ըստ էության ամբողջացրել են Աստարա–Ռեշտ երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը և պլանավորում են այն ստորագրել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Թե ինչ մակարդակի պաշտոնյաների մասին է խոսքը, դեսպանը չի նշել։ Իսկ առհասարակ խոսքն, իհարկե, ոչ թե պարզապես երկկողմ, այլ աշխարհաքաղաքական նշանակության նախագծի մասին է, քանի որ Աստարա–Ռեշտ երկաթուղին այն կապն է կամ այն օղակը, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում՝ հյուսիսային ջրերից մինչև Պարսից ծոց բեռնափոխադրումների իրականացման համար։ Ներկայում երկաթուղին հասնում է մինչև իրանական Աստարա, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։ Այս նախագծի իրականացումով է նաև պայմանավորված այն՝ այսպես ասած զգուշավորությունը, որ դրսևորում է Մոսկվան Ադրբեջանի հանդեպ ներկայումս»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
