Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 22 օգոստոսի, 2026 թ.

«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան

70
Այսօր, 22:06
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳՆ, ամոթ չէ՞։
Պետական մարմնի հաղորդագրությունը քաղաքացուն պետք է լինի պարզ, հասկանալի և գրագետ հայերենով։
Իսկ երբ ՀՀ ՆԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ հանդիպում են լատինատառ սիմվոլների անհասկանալի համադրություններ, օտարաբանություններ կամ այնպիսի ձևակերպումներ, որոնք քաղաքացին ստիպված է «վերծանել», հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ համար է նախատեսված այդ հաղորդագրությունը։
Մենք ունենք պետական լեզու՝ հայերեն։ Եվ պետական կառույցները պարտավոր են ոչ միայն պաշտոնական փաստաթղթերում, այլև հանրության հետ հաղորդակցության մեջ հարգանքով վերաբերվել հայերենին։
Լեզվի պետական տեսչությանն էլ հարց ունեմ․ սա չե՞ք տեսնում, թե՞ սա արդեն նորմալ է համարվում։
Պետական մարմինը պետք է օրինակ լինի քաղաքացուն, ոչ թե նրան ստիպի գուշակել՝ ինչ է գրված։
ՆԳՆ, մի՞թե այսպես պետք է լինի պետական հաղորդագրությունը։ Ամոթ չէ՞»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան